«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կասկածելի զանգվածների փոխանցման փորձը

Աննա Կոստանյան 6.09.2022 - 18:31
6.09.2022 - 18:31 դիտում

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն զննության ենթարկելիս, նկատել են, որ վերջինիս այտն անբնական այտուցված է:

Ծառայողների պահանջով քաղաքացին իր բերանից հանել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 4,49 գրամ քաշով մուգ շագանակագույն առանձնացված զանգվածներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ