«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել. մանրամասներ

16.07.2025 - 11:54 դիտում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահվան հերթական դեպքն է գրանցվել։

Հուլիսի 14-ին դատապարտյալներից մեկը պատժախցում ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով։

Քրեակատարողական ծառայությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մանրամասնելով.

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս.-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ծառայությունից։

Նշենք՝ տարեսկզբից մինչև օրս ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 14 դեպք, որից 6-ը՝ ինքնասպանության միջոցով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ