Արմավիր խոշորացված համայնքում նախնական տվյալներով՝ 94% ձայնով ՔՊ-ն ստանում է ավագանու բոլոր մանդատները

5.12.2021 - 23:52 դիտում

Արմավիր համայնքի գործող ղեկավար, Արմավիրում ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը, ֆեյսբուքյան իր էջում ամփոփելով այս պահին եղած արդյունքները, հայտնում է, որ ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր՝ 27 մանդատները: ՔՊ-ն Արմավիրում ստացել է 8368 կողմ, 577 դեմ ձայն, անվավեր է ճանաչվել 267 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ ի թիվս ՀՀ մյուս համայնքների, ՏԻՄ ընտրություններ էին Արմավիրում, որտեղ միակ առաջադրված ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, որի ընտրական ցուցակն էլ հենց գլխավորում էր Խուդաթյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ