Արման Եղոյանը հակադարձել է Ադրբեջանից ժամանած պատգամավորներին ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծման առնչությամբ հնչեցրած դիտարկումների վերաբերյալ

Աննա Կոստանյան 22.02.2022 - 13:38
22.02.2022 - 13:38 դիտում

Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի են ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը անցկացվում են այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ստեղծագործական մոտեցումը միշտ էլ ողջունելի է, բայց Ադրբեջանը սեփական մոտեցումներն ունի։ Այսօր Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ ըստ Ադրբեջանի չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, չկան ռազմագերիներ, չի եղել 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի սուվերեն տարածքներ ներխուժում, չի եղել պատմամշակութային ժառանգության ոչնչացում և չեն եղել տեռորիստներ մեր տարածաշրջանում։ «Սա հետաքրքիր մոտեցում է խնդիրներին»,- ասաց Հայկ Մամիջանյանը և ադրբեջանական պատվիրակներին ասաց, որ Հարավային Կովկասում չի աշխատում նման երկխոսությունները՝ նշելով, որ ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմելու»։

Ես արդեն չեմ հիշում, թե քանի անգամ են ադրբեջանցի գործընկերները իրենք իրենց փորձում ապացուցել, որ այս խնդիրը ավարտված է։ Այսպես արձագանքեց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը՝ հակադրձելով Ադրբեջանից ժամանած պատգամավորներին ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծման առնչությամբ հնչեցրած դիտարկումներին։ Եղոյանն ասաց, որ խնդիրը լուծված չէ և իրադրությունը դեռ լարված է և որպես խոսքերի ապացույց, ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց եկեղեցիներից հայկականության հետքը մաքրելու ադրբեջանական գործողությունները։ Արման Եղոյանը, առիթն օգտագործելով, այս ամենի մասին տեղեկացրեց Եվրոպայից ժամանած գործընկերներին՝ հիշեցնելով Նախիջևանի այսօրինակ գործընթացների մասին՝ սրանից տասնամյակներ առաջ։ ՔՊ-ական պատգամավորը ադրբեջանցի պատվիրակներին հորդորեց նայել քարտեզին ու կտեսնեն Հարավային Կովկասում հայերի դարավոր գոյությունը և հարց տվեց ադրբեջանցի պատգամավորներին՝ ուզում եք դուք ձե՞զ համոզեք, թե՞ ուրիշներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ