Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

27.06.2026 - 10:32 դիտում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 22-ին հայց է ստացվել՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատական հայցով Դատարանին խնդրում է պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և ներողություն խնդրել։  Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Սերինե Սերյոժայի Խաչատրյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու մասին որոման վերաբերյալ տեղեկություններ Դատալեքս համակարում դեռևս առկա չեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ