Արթուր Հովհաննիսյանը կկատարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները

Աննա Կոստանյան 19.08.2021 - 16:55
19.08.2021 - 16:55 դիտում

Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։
Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության և լրատվական գործունեություն իրականացնողների միջև խմբակցության հաղորդակցության և ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։
Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ