Արթուր Թովմասյանն Արցախի նախագահին ներկայացրել է Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները

Աննա Կոստանյան 28.07.2023 - 18:05
28.07.2023 - 18:05 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ