Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Աստղիկ Խաչատրյան 13.02.2024 - 20:20
13.02.2024 - 20:20 դիտում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշներից 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթեց բոլոր մրցակիցներին և վաղը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում։

Կիսաեզրափակչում Արթուրի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովն էր։

Առաջին մրցափուլում մեր ըմբիշը 5 միավորի առավելություն ապահովեց։ Երկրորդ մրցափուլում մրցակիցը ստացավ գրոհելու հնարավորություն, բայց ոչ մի հնարք չկարողացավ իրականացնել։ Արթուրը հաղթանակի հասավ 5։1 հաշվով։

Այսօր Եվրոպայի առաջնության եզրափակչում գոտեմարտելու է 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ