Արթիկ-Ալագյազ ճանապարհին վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը

9.09.2026 - 20:00 դիտում

Սեպտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քննչական համապատասխան ստորաբաժանումում փաստաթղթեր են կազմվել։ Ըստ սկզբնաղբյուրի, ավտոմեքենան հաշվառված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաշվեկշռում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ