Արթիկում եղանակը խոչընդոտում է շինաշխատանքներին և հեղեղում բնակարաններ. կփոխհատուցվե՞ն բնակիչները

Աստղիկ Խաչատրյան 11.07.2023 - 15:36
11.07.2023 - 15:36 դիտում

Նախօրեին տեղումնառատ եղանակը մեծ վնասներ է հասցրել Արթիկ քաղաքի Տոնականյան 38 հասցեի շենքի բնակիչներին։ Շենքում տանիքի խնդիրը եղել է, սակայն «Այսօր» լրատվականին դիմած բնակիչներից մեկի խոսքով` արդեն տևական ժամանակ է, ինչ կտուրի հիմնանորոգման աշխատանքներ են տարվում, որի արդյունքում հիմա կտուրը մասամբ բաց է ու վերջինիս խոսքով` արդեն մի քանի օր է, ինչ անձրևաջրերը էլ ավելի մեծ վնասներ են հասցնում բնակարաններին՝ փչացնելով գույքն ու վերանորոգումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ