Արթիկի ոստիկանները հետախուզվողի և մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Աննա Կոստանյան 19.12.2020 - 14:18
19.12.2020 - 14:18 դիտում

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդ, որը Երևանի բնակիչ է, գտնվում է Արթիկի հյուրանոցային համալիրներից մեկում։ Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողի ընկերն էլ, որը ևս նույն հյուրանոցային համալիրում էր, թմրամիջոց էր պահում։ Նույն օրը հետախուզվողն ու ընկերը հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Արթիկի բաժին։ Շիրակի մարզի Մյասնիկյան գյուղում բնակվող 31-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ