Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

Աստղիկ Խաչատրյան 18.04.2024 - 22:00
18.04.2024 - 22:00 դիտում

Ապրիլի 18-ին` ժամը 17:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվում է խոտածածկույթ:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:37-ին: Անտառտնտեսության տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 ծառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է անտառտնտեսության 6 աշխատակից:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ