Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում պաշտոն է ստացել

Հրաչ Սահակյան 24.12.2020 - 21:34
24.12.2020 - 21:34 դիտում

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կրկին պաշտոն է ստացել, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիսի 4-ին Քյարամյանը նշանակվել էր այս նույն պաշտոնին, ապա մեկ օր անց ազատվել։

2020 թվականի հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ