Արգենտինան դարձավ 2022թ․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն

18.12.2022 - 22:30 դիտում

FIFA-ի 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա խաղի արդյունքում 4-3 հաշվով հաղթեց Արգենտինան։

Նշենք, որ հանդիպման 22-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտել է Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցել է արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին ու այն շատ հանգիստ ուղարկել Լյորիսի դարպասը։

Ապա 36-րդ րոպեին Դի Մարիան խփել է իր թիմի երկրորդ գոլը։

Կիլիան Մբապպեն 2 րոպեի ընթացքում 2 գոլ է խփել և հաշիվը հավասարվել է:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
Խաղի 109-րդ րոպեին Լիոնել Մեսսին մոտ տարածությունից կրկին գրավել է դարպասը։
Հանդիպման 118-րդ րոպեին նշանակվել է 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցել է Կիլիան Մբապեն ու այն կրկին ուղարկել դարպաս՝ դարձնելով հաշիվը 3-3։
Հաղթողը որոշվել է 11–մետրանոց հարվածաշարով։ Ավելի դիպուկ են գտնվել արգենտինացիները:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ