Արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկի արտահանումը

18.03.2022 - 21:29 դիտում
Արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը:
Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։
10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման ճանապարհով։
Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։

📢Արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված…

Опубликовано ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Пятница, 18 марта 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ