Արարատ Միրզոյանը վիրահատվել է

Գոհար Ստեփանյան 10.11.2020 - 10:03
10.11.2020 - 10:03 դիտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վիրահատվել է: Այս մասին իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ընկերս, Արարատ ջան, քեզ ուժ եղբայրս։ Փառք Աստծո, որ կյանքիդ վտանգ չի սպառնում»,- գրել է պատգամավորը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ