Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ

Գոհար Ստեփանյան 15.04.2021 - 19:52
15.04.2021 - 19:52 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ:

Կողմերն ընդգծել են, որ Մոլդովան և Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան:

Զինաիդա Գրեչանին վերահաստատել է Մոլդովայի խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական և գործնական երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: «Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին, որին մենք համարում ենք մեր երկրի բարեկամը»,- ասաց նա:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա փոխգործակցության ընդլայնմանը, արտաքին քաղաքական մի շարք խնդիրների:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ