Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա

Աստղիկ Խաչատրյան 30.08.2021 - 09:54
30.08.2021 - 09:54 դիտում

Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:

Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ