Արամ Հակոբյանը հաղթելու լուրջ հայտ է ներկայացնում. Dubai Open 2022

3.09.2022 - 12:54 դիտում

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի Dubai Open 2022 մրցաշարում պայքարը հասել է իր գագաթնակետին, քանի որ մնացել է անցկացնել երկու տուր: Այժմ  յուրաքանչյուր միավորի կորուստն անմիջապես անդրադառնում է շախմատիստի շանսերի վրա:

Հայաստանի երկու ներկայացուցիչները դեռևս պայքարում են գլխավոր մրցանակի համար: Նրանցից առավել լավ հնարավորություն ունի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 7-րդ տուրում հաղթել է իրանցի Ռեզա Մահդավիին և վաստակել 5,5 միավոր: Նա այժմ ընդամենը կես միավորով է զիջում առաջատար քառյակին:

Մեր շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանն այս անգամ չի կարողացել կոտրել հնդիկ միջազգային վարպետ Միտալ Ադիտյայի դիմադրությունը և ստիպված հաշտություն է կնքել: Նա 5 միավորով բաժանում է 9-24-րդ տեղերը:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանն ընթացիկ տուրում պարտվե լէ հնդիկ գրոսմայստեր Պրագնանադհային: Նա նույնպես ունի 5 միավոր:

Այսօր կկայանան նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը սևերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Սետուրամանի հետ: Սամվել Տեր-Սահակյանը կխաղա հնդիկ միջազգային վարպետ Վիգնեշի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանին մրցակից է բաժին ընկել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Սանդիպան Չանդան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ