Ավտովթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին

Հրաչ Սահակյան 19.09.2020 - 22:03
19.09.2020 - 22:03 դիտում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Mercedes E280 մակնիշի ավտոմեքենան (վարորդ Վահե Հ․, ծնված 1982 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (մոտ 6 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ