Ավտովթար Աշտարակ-Ապարան ճանապարհին․ կա տուժած

Աննա Կոստանյան 28.01.2022 - 13:24
28.01.2022 - 13:24 դիտում

Հունվարի 28-ին՝ ժամը 07:56-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են VAZ-2121 (վարորդ՝ Հ․Հ․, ծնված 1976 թ․) և Ford Transit (վարորդ՝ Վ․Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով VAZ-2121 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել մոտակա այգում։

Փրկարարները հոսանքազրկել են VAZ-2121 մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդ Հ․Հ․-ին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ