Ավտովթար Աբովյան քաղաքում. կան տուժածներ

Հրաչ Սահակյան 18.09.2020 - 21:54
18.09.2020 - 21:54 դիտում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նորայր Ն․, ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Մուշեղ Հ․-ին (ծնված 2004 թ.), ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և վարորդին, ով հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Բժիշկները վարորդի և ուղևորի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ