Ավտովթարներ Գյումրիում. կան տուժածներ

Աննա Կոստանյան 24.10.2022 - 13:17
24.10.2022 - 13:17 դիտում

Հոկտեմբերի 21-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.15-ին սահմաններում, Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին սահմաններում, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Ոստիկանություն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ