Ավտոմեքենան ընկել է դիտահորը

Հրաչ Սահակյան 3.03.2021 - 21:50
3.03.2021 - 21:50 դիտում

Մարտի 3-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան միակողմանի ընկել է դիտահորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դիտահորից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ