Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան զոհ և տուժածներ

Աստղիկ Խաչատրյան 29.08.2022 - 10:57
29.08.2022 - 10:57 դիտում

Օգոստոսի 28-ին, ժամը 21։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կորեայի ձորի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է։

Փրկակարները ձորից դուրս են բերել տուժած երկու ուղևորներին, վարորդի դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության և դի տեղափոխող ավտոմեքենաներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ