Ավտոմեքենան բախվել է ճանապարհային գլանին․ կա զոհ և վիրավորներ

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 10:20
15.10.2023 - 10:20 դիտում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Վ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ճանապարհային գլանին (վարորդ՝ Ե․ Շ․, ծնված 1984 թ.)։

«Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) և Հ․ Գ․-ն (ծնված 1970 թ.) մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ