Ավտոմեքենան բախվել է ծառին․ կա զոհ

11.09.2022 - 11:28 դիտում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են VAZ-2107 և Lexus մակնիշի ավտոմեքենաները. VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 50 տարեկան) տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ