Ավտոբուսն ու բեռնատարը բախվել են. կա տուժած

Աստղիկ Խաչատրյան 18.07.2023 - 22:52
18.07.2023 - 22:52 դիտում

Հուլիսի 18-ին, ժամը 15։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսն ու Ford Transit մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․) և այնուհետև բախվել կայանած Toyota և Mercedes-Benz մակնիշների (վարորդ՝ Զ․ Մ․) ավտոմեքենաներին:
Ford Transit մակնիշի բեռնատարի ուղևոր Ա․ Փ․-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են Ford Transit մակնիշի բեռնատարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ