Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի արտաքին գործերի նախարարները չհայտարարված այցով ժամանել են Կիև

20.07.2022 - 22:10 դիտում

Puls 24 հեռուստաալիքը հայտնել է, որ Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի արտգործնախարարներ Ալեքսանդր Շալենբերգը, Իվան Կորչոկը և  Յան Լիպավսկին նախապես չհայտարարված այցով ժամանել են Կիև:

Հեռուստաալիքի տվյալներով՝ արտգործնախարարները ծրագրել են հանդիպումներ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ։

Ըստ աղբյուրի՝ Ավստրիայի արտգործնախարարը նախատեսել է հանդիպում նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Հեռուստաալիքն այլ տեղեկություն չի տրամադրել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ