Ավելի քան 4,6 մլն ուկրաինացի փախստական ապաստան է գտել այլ երկրներում. ՄԱԿ

16.04.2022 - 11:42 դիտում

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր՝ ավելի քան 4,6 մլն ուկրաինացի ապաստան է գտել այլ երկրներում, իսկ 7,1 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված: Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության վերջին տվյալները։

Մոսկվայի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել շուրջ 783600 մարդ, որոնցից ավելի քան 147000-ը՝ երեխա:

ՄԱԿ-ի հումանիտար հաստատությունները, վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալները, նշում են, որ ամեն օր երկիր է վերադառնում 30 հազար մարդ, ինչը խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ