Ավազակային հարձակում ու կրակոց Գյումրիում. հարևաններն անտեղյակ են

Աննա Կոստանյան 21.07.2021 - 17:54
21.07.2021 - 17:54 դիտում

Հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:35-ի սահմաններում, իր բնակության վայրում հնչել են կրակոցներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների եւ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, հրազենով զինված, Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել տուն, արթնացրել ննջասենյակում այդ պահին քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար եւ ոսկեղեն, ապա հափշտակելով տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ հրազենով կրակել է վերջինիս ստորին վերջույթին ու դիմել փախուստի, իսկ 1951 թվականին ծնված տանտերը, մարմնական վնասվածքով, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ