Ավագանիները պետք է դեռևս յուրացնեն այն գործիքակազմը և լիազորությունների սահմանները, որ ունեն. Փաշինյան

Աննա Կոստանյան 14.12.2023 - 14:07
14.12.2023 - 14:07 դիտում

Ամփոփելով 2018-ից ի վեր մարզերում սուբվենցիոն ծրագրերով և Կառավարության կապիտալ ներդրումներով կատարված աշխատանքները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստին նշեց, որ արդյունքը տպավորիչ է, իսկ ծավալը՝ ահռելի:

Ըստ վարչապետի՝ այս հարցում էական նշանակություն է ունեցել ոչ միայն համայնքների խոշորացումը, այլև համայնքներում ընտրակարգի փոփոխությունը: Բայց դեռ կան խնդիրներ, որոնք կապված են այն հանգամանքի հետ, որ ավագանիները չեն յուրացրեն իրենց լիազորությունների սահմանները:

«Ավագանիները պետք է դեռևս յուրացնեն այն գործիքակազմը և լիազորությունների սահմանները, որոնք ունեն, որովհետև շատ դեպքերում մենք բախվում ենք իրավիճակի, երբ ավագանու ներկայացուցիչները բարձրացնում են հարցեր, և մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հարցերը ավագանու լուծման տիրույթում են, բայց նրանք այդ հարցերի լուծումներն ակնկալում են, ասենք, Կառավարությունից, վարչապետից կամ նախարարից, մինչդեռ հենց իրենք են այն մարդիկ, որոնք ՀՀ օրենսդրությամբ պետք է այդ լիազորություններն իրականացնեն»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ խնդրի լուծման համար ՏԿԵՆ-ը վերապատրաստման կուրսեր է իրականացնում, որպեսզի ավագանու անդամները մեծացնեն իրենց լիազորությունների իմացության վերաբերյալ կարողությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ