«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հասարակական կազմակերպություններին

15.04.2023 - 12:11 դիտում
«Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել՝ արդյունքում ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել»,- շուրջ երկու տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Քննարկմանը ԱՆ խորհրդական, փորձագետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որից հետո կետ առ կետ քննարկվել են հայեցակարգի դրույթները:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են արել: Առաջիկա մեկ ամսում նրանք հնարավորություն ունեն նաև դիտարկումները գրավոր ուղարկել առողջապահության նախարարություն:

«Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել` արդյունքում ունենալու Առողջության համապարփակ…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Пятница, 14 апреля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ