Առատ ձյան և բքի պատճառով հանրապետության որոշ ավտոճանապարհներ փակ են կցորդով բեռնատարների համար

14.01.2024 - 18:11 դիտում
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում , Դիլիջանի ոլորաններում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ