Առաջին ոսկե մեդալը` բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Աստղիկ Խաչատրյան 20.08.2021 - 23:00
20.08.2021 - 23:00 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ է տոնել ու ոսկե մեդալակիր դարձել Շիրակի մարզը ներկայացնող 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը։

Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ