Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Աննա Կոստանյան 13.11.2025 - 17:07
13.11.2025 - 17:07 դիտում

Նոյեմբերի 14-ին, 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ը նույնքան կբարձրանա։

Երևանում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ը, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ