Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

Աննա Կոստանյան 4.01.2024 - 18:00
4.01.2024 - 18:00 դիտում

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Երևան քաղաքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ, 9-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։

Հունվարի 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ