Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Աննա Կոստանյան 28.03.2024 - 17:04
28.03.2024 - 17:04 դիտում

Մարտի 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում մարտի 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է՝ նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-13 մ/վ արագությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ