Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր

Գոհար Ստեփանյան 11.01.2021 - 11:40
11.01.2021 - 11:40 դիտում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով  սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանում ապրում են 11 ազգային փոքրամասնություններ, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել և ունեն Հայաստանի կյանքում: «Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի մեր երկրում: Սա մի քայլ է, որով մենք ուշադրություն ենք հրավիրելու ազգային փոքրամասնություների խնդիրների վրա և լուծումներ տալու դրանց»,- ասաց Բաքոյանը:

Նրա խոսքով՝ աշխարհի մի շարք երկրներ ունեն Ազգային փոքրամասնությունների օր:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին: Այն ընդգրկվեց առաջիկա լիագումար նիստերի օրակարգ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ