Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել. Փաշինյան

Աննա Կոստանյան 14.04.2022 - 14:25
14.04.2022 - 14:25 դիտում

Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին:

«Մեզ ասում են՝ Ղարաբաղը հանձնեցին, հանձնում են կամ ուզում են հանձնել: Եթե ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք: Եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, դա պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն, հետո 100 տարուց հետո կնայենք: Որևէ այլ պայմանի համաձայն չենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պատերազմը Շուշիի համար է եղել:

«Մեզ ասում են՝ կանգնեցնեիք, կանխեիք պատերազմը: Ինչի մենք չէի՞նք մտածում կանգնեցնելու մասին, կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել: Մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար: Այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է: Եթե մենք այլ ճանապարհով գնայինք, Ղարաբաղը հանձնելու էինք: Փառուխի դեպքերը ձեզ օրինակ»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ