Առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կետերով. Լավրով

Աննա Կոստանյան 19.05.2023 - 17:22
19.05.2023 - 17:22 դիտում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է հայտնել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից: Նա նշել է, որ քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման, ղարաբաղյան հարցի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների դրույթների կատարման ընթացքը:

Ըստ Լարվովի՝ առանձին թեմա է եղել խաղաղության պայմանագիրը, որի վրա կողմներն այժմ աշխատում են և որն այժմ ակտիվ քննարկվում է նաև այլ միջնորդների մասնակցությամբ. այս համատեքստում Լավրովը հիշեցրել է վերջերս Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բանակցությունները:

«Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, անկասկած, հիմնարար է, բայց մեր գործընկերներն այսօր հաստատել են, որ առանց սահմանազատման, առանց տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի լուծման, առանց և՛ Ղարաբաղում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման վերաբերյալ իրավիճակի ընդհանուր բարելավման, շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կետերով», – նշել է Լավրովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ