Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ

Աննա Կոստանյան 7.08.2020 - 15:33
7.08.2020 - 15:33 դիտում

2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» տեսաշարի երկրորդ մասում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«1994 թվականից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություներն են, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց, նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին: Եվ այդպիսի դեպքերում բանակը արժանի է միայն գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ քննադատության»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իրեն հրավիրեցին Ապրիլյանի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին: «Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչինչ չունեմ: Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը և դա արձանագրվեր: Վերջնական եզրակացություն կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի Ազգային ժողով, ճշմարտությունը և ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»,- ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ