ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է

Աննա Կոստանյան 2.04.2021 - 13:59
2.04.2021 - 13:59 դիտում

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Նիստն ընթանում է նեղ ձևաչափով:

Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը.«Մեկնարկեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` նեղ ձևաչափով»:

Նաղդալյանը նաև նիստից լուսանկարներ է հրապարակել:

Հիշեցնենք, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ