Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Աստղիկ Խաչատրյան 30.03.2023 - 22:25
30.03.2023 - 22:25 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ