Աշխարհում վատագույն գաղափարն էր. Ջեյ Լոն՝ Շակիրայի հետ ելույթ ունենալու մասին

Աննա Կոստանյան 10.06.2022 - 13:59
10.06.2022 - 13:59 դիտում

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ուղղակի կատաղել է, երբ տեղեկացել է, որ Սուպերբոուլի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջման շոուին պետք է ելույթ ունենա մեկ այլ հայտնի երգչուհու՝ Շակիրայի հետ:

Ջոյ Լոյին առհասարակ դուրս չի եկել այն հանգամանքը, որ ինքը պետք է բեմը կիսի Շակիրայի հետ: Խոսքը 2020-ի փետրվարին տեղի ունեցած միջոցառման մասին է, որի վերաբերյալ հուշերով նոր վավերագրական ֆիլմում կիսվել է Լոպեսը:

«Աշխարհում վատագույն գաղափարն էր երկու հոգու հրավիրել այս շոուի համար», – մեկնաբանել է 52-ամյա Լոպեսը ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Նյու Յորքում:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը, երբ հայտարարվել է, որ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան կգլխավորեն 2020 թվականին Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում կայանալիք Սուպերբոուլի ընդմիջման շոուն, երկրպագուները չէին պատկերացնում, որ Ջեյ Լոն ի սկզբանե ատել է այդ գաղափարը:

«Որպես կանոն՝ Սուպերբոուլի շոուում մեկ առաջատար դեմք է լինում, որը կառուցում է շոուն: Դա վիրավորանք է ասելը, որ երկու լատինամերիկացի է հարկավոր անելու այն աշխատանքը, որ սովորաբար մեկն է արել»,-մեկնաբանել է Լոպեսի մենեջեր Բենի Մեդինան:

Աղբյուրը գրում է, որ Լոպեսը և Շակիրան, ի վերջո, եկել են համաձայնության առ այն, որ հնարավոր է միասին աշխատել, բայց նրանց հարաբերությունները սառը էին, թեև պրոֆեսիոնալ:

Ընդհանուր շոուն տևել է 14 րոպե, թեև Լոպեսը համոզված էր, որ կազմակերպիչները պետք է տրամադրեին 20 րոպե:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ