Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը

Գոհար Ստեփանյան 10.09.2020 - 11:54
10.09.2020 - 11:54 դիտում

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 900 հազարը: Այդ մասին  հաղորդել Է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի Է բերել դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսից մահացել Է 900 հազար 79 մարդ, ապաքինվել Է 18 մլն 606 հազար 83 մարդ, վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 27 մլն 695 հազար 130-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19-ի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ