Աշխարհը Ռուսաստանին պետք է վերադարձնի իր սահմաններից ներս. Զելենսկի

11.06.2022 - 23:04 դիտում

Աշխարհն այսօր Ռուսաստանին պետք է վերադարձնի իր սահմաններից ներս, այլ ոչ թե փոխըմբռնում փնտրի նրա հետ, քանի որ միայն բառերով ոչ ոք չի կարող զսպել ՌԴ ղեկավարությանը: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ առցանց ելույթ ունենալով ասիական «Շանգրի Լա երկխոսություն» գագաթնաժողովին:

«Ես կարծում եմ, որ այսօր աշխարհը պետք է Ռուսաստանի Դաշնությանը, նրա ղեկավարությանը ցույց տա իրենց տեղը։ Իսկ նրանց տեղը իրենց տարածքում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի դեմ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները պետք էր սահմանել շատ ավելի վաղ՝ մինչև լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Զելենսկին ընդգծել է՝ իրավիճակն Ուկրաինայում պետք է օրինակ դառնա ամբողջ աշխարհի համար, որ կանխարգելիչ պատժամիջոցներ սահմանվեն՝ պատերազմ թույլ չտալու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ