Աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակի առթիվ կստեղծվի կառավարական հանձնաժողով

19.03.2022 - 10:52 դիտում

Բժիշկ, մտավորական, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ երեկ իրեն և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և Օհան Դուրյանի վաղեմի բարեկամ Արամ Սարգսյանին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանդիպման նպատակն էր այս տարվա սեպտեմբերի 8-ին աշխարհահռչակ հայ դիրիժոր, մեծ քաղաքացի ու մտավորական Օհան Դուրյանի 100-ամյակի տոնակատարության առիթով կառավարական հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև նախատեսվող բազմաբովանդակ ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ հարցերի քննարկումը։

Լիահույս եմ պատշաճ և արժանավայել կերպով նշել Մեծն Մաեստրոյի 100-ամյա հոբելյանը։

Մեր երախտագիտությունն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննարկվող հարցերի շուրջ ցուցաբերած բացառիկ պատրաստակամության համար»,- գրել է Վահան Վարդապետյանը։

 

Այսօր ինձ և ընկերոջս՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և Օհան Դուրյանի վաղեմի բարեկամ Արամ Սարգսյանին, ընդունեց…

Опубликовано Dr. Vahan Vardapetyan Пятница, 18 марта 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ