Աշխատել ենք ու կշարունակենք աշխատել նույն կերպ. վստահության 31 տարի

Աննա Կոստանյան 10.05.2022 - 14:44
10.05.2022 - 14:44 դիտում

Ուղիղ 31 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 10-ին, Գյումրիում բացվեց Կովկասյան տարածաշրջանի առաջին անկախ հեռուստաընկերությունը՝ «Ցայգ»-ը: «Վստահեք Ցայգին» կարգախոսով այն մինչ օրս էլ քայլում է հավատարիմ լսարանի հետ: Ունի համագործակցության լայն շրջանակ Հայաստանում եւ արտերկրում: «Ցայգ»-ը բոլորի եւ յուրաքանչյուրի համար է. մերն է, գյումրեցիներինն է, ողջ Շիրակի մարզինն է: Մենք այսօր կայացած ենք, մեր բոլոր քայլերը հաստատուն են եւ կշռադատված: «Ցայգ»-ի գոյության 31-ամյա ճանապարհին շատ արգելքներ ու խոչընդոտներ ենք հաղթահարել, բայց եւ արժանացել ենք բարձր գնահատականների՝շնորհիվ մեր արհեստվարժության, օբյեկտիվության եւ հրատապության: Իր գոյության 31 տարիների ընթացքում «Ցայգ»-ը մնաց հավատարիմ ոչ միայն իր կարգախոսին, այլեւ սկզբունքներին : Աշխատել ենք ու կշարունակենք աշխատել նույն կերպ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ