Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարվածել են Ռոստովի մարզի Տագանրոգ և Սամարայի մարզի Տոլյատի քաղաքներում գտնվող թիրախներին։
Ուկրաինական Telegram ալիքների տվյալներով՝ Տագանրոգում հարվածել են քաղաքի կենտրոնական ռազմական օդանավակայանին և Տագանրոգի նախկին ավտոմոբիլային գործարանին, իսկ Տոլյատիում՝ «ԿույբիշևԱզոտ» քիմիական գործարանին։ Տագանրոգի կենտրոնական օդանավակայանում է գտնվում 708-րդ ռազմական տրանսպորտային ավիացիոն գունդը, իսկ մոտակայքում՝ ինքնաթիռների վերանորոգման 325-րդ գործարանը, որը վերանորոգում է տրանսպորտային ինքնաթիռներ և դրանց բաղադրիչները։ «Exilenova+»-ը նույնպես հայտնել է ռազմական համալիրի վրա հարձակման մասին։
Տագանրոգի ավտոմոբիլային գործարանը դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունը 2014 թվականին՝ սնանկ ճանաչվելուց հետո։ Ներկայումս դրա արտադրական հզորությունները կարող են օգտագործվել «Մոլնիա» հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի հավաքման և «Orion» ծանր անօդաչու թռչող սարքերի մասերի արտադրության համար։
